Մայիսի 8-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են «Toyota Alphard» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին, իսկ քիչ անց բախվել են «Toyota Camry» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։