Իսակով-Արշակունյաց՝ նոր ճանապարհ և 250 մետրանոց կամուրջ Հրազդանի վրա

Իսակով-Արշակունյաց՝ նոր ճանապարհ և 250 մետրանոց կամուրջ Հրազդանի վրա

Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) վարկային միջոցներով, իրականացնում է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Պաշտոնական արարողության ընթացքում կողմերի միջև ստորագրվել է տեխնիկական վերահսկողության և խորհրդատվական ծառայությունների պայմանագիրը։ Օրերս նաև ստորագրվել էր շինարարական աշխատանքների պայմանագիրը։

Նոր ճանապարհը հնարավորություն կտա նվազեցնել մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությունը։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 2 կմ է։ Այս խոշոր ենթակառուցվածքային ծրագրում ներառված է նաև Հրազդան գետի վրա ավելի քան 250 մետր երկարությամբ երկաթբետոնե կամրջի կառուցումը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment