Ֆիցոն մեկնել է Մոսկվա

Սլովակիայի կառավարության ղեկավար Ռոբերտ Ֆիցոն Մոսկվա է մեկնել Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սլովակիայի վարչապետը մասնակցելու է Հաղթանակի տոնի հանդիսություններին։ Նախորդ տարվա պես, Լատվիան, Լիտվան և Էստոնիան թույլ չեն տվել Ֆիցոյին օգտվել իրենց օդային տարածքից։ Այդ պատճառով Սլովակիայի վարչապետը Ռուսաստան է հասել Չեխիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի տարածքներով անցնող օդային ուղով։

Leave a Comment