«Այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, ինքնիշխանությունը վտանգված, հանձնված օտարներին, որոնք Հայաստանի վարչախմբի հետ պայքարում են մեր ինքնության դեմ»,- Էջմիածին քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանն իր խոսքում ընդգծել է, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը կազմված է 6 սկզբունքներից։
«Այդ սկզբունքներն են՝ անվտանգ և մրցունակ Հայաստան, համերաշխություն, ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք և գիտություն։ Այս արժեքների, սկզբունքների վրա հիմնված մենք միասնաբար, այս թիմով, մեր ծրագրով կտրելու ենք այս նվաստացման, ողբերգության, զիջումների շղթան»,-եզրափակել է Սաղաթելյանը։