Նիկոլ Փաշինյանն ու կուսակիցները շրջում են մարզի համայնքներում, հանդիպում տեղի բնակիչների հետ, ներկայացնում կուսակցության նախընտրական ծրագրի կետերն ու դրույթները, լսում մարդկանց կարծիքները, դիտարկումները, լսում աջակցության և շնորհակալանքի խոսքեր։
«Մեր պատմության մեջ հաճախ ենք նահատակներ ունեցել, և վերջնարդյունքում դժվար է եղել ձևակերպել, թե ինչ ստացանք մենք։ Այսօր ես ձեզ ասում եմ՝ ինչ ստացանք, այսօր մենք ստացանք ապագա, որը ոչ թե յոթ սարի հետևում է, այլ այստեղ է, հիմա։ Ապրելու հնարավորություն ստացանք, պետություն լինելու հնարավորություն ստացանք և, ամենակարևորը, էդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հնարավորություն ստացանք։
Գնահատեք այս պահի լրջությունը․ սա մեր հազարամյա պատմության մեջ կարևորագույն փուլերից մեկն է։ Դուք գրել եք պատմություն, և ձեր խնդիրն է այդ պատմությունը հաստատել, դարձնել անընդհատելի»,- Սիսիանում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը Սիսիանում եռագույնով աղավնի թռցրեց, որը «վայրէջք կատարեց» հանդիպմանը մասնակից աղջկա գլխին։
Սիսիանում վարչապետը բաժանել է Հայաստանի քարտեզ-կրծքանշանը։ Հանդիպման եկած սիսիանցիներից մեկը դիմեց վարչապետին․ «Մի հատ էլ տվեք տանեմ իմ Նիկոլին, Ձեր պատվին անունը Նիկոլ եմ դրել»։
Այստեղ վստահեցնում են, որ տեր են խաղաղությանը։
Ի պատասխան սիսիանցիների այս վստահեցումներին՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է․ «Եթե խաղաղությանը տիրություն չանենք, չի ապրի»։