Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբայրը ձերբակալված է



Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբայրը ձերբակալված է, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։


Տղամարդը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է, անցնում է երկու դրվագով։ Դրանցից մեկը վերաբերում է Վեդու բաժնի ոստիկաններից մեկին հարվածելուն, գործը Մասիս քաղաքի քննչական կոմիտեի վարույթում է։


Մյուս դրվագը եղբոր աղջիկներին սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելն է, ըստ տեղեկությունների՝ դանակահարելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment