Տեխնոլոգիական հսկաները ներխուժում են նորաձևության աշխարհ

Տեխնոլոգիական հսկաները ներխուժում են նորաձևության աշխարհ

Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական հսկաները վերջին շրջանում կտրուկ փոխել են իրենց մոտեցումը ոճի նկատմամբ՝ փորձելով «թանկարժեք» և ճաշակով տեսք ունենալ, ինչի մասին գրում է բրիտանական The Guardian-ը։ 

Նախկինում անճաշակությամբ հայտնի միլիարդատերերն ու ընկերությունները հիմա ներխուժում են նորաձևության աշխարհ. օրինակ՝ Palantir-ը վաճառում է 239 դոլարանոց աշխատանքային բաճկոններ, Anthropic-ը սուրճի պոպ-ափ կետեր է բացում, իսկ Ջեֆ Բեզոսն ու Մարկ Ցուկերբերգը հայտնվում են Met Gala-ի կարմիր գորգին։

Ըստ հոդվածի՝ այս երևույթը կարելի է անվանել «ճաշակի լվացում» (taste-washing)։ Սա փորձ է՝ տեխնոլոգիական սառը և, երբեմն, հակամարդկային թվացող բրենդներին հաղորդել մարդկային դեմք և մշակութային կապիտալ։ 

Փորձագետները նշում են, որ նորաձևության միջոցով տեխնո-հսկաները փորձում են արհեստականորեն շքեղ երևալ և շեղել ուշադրությունը իրենց ընկերությունների շուրջ առկա քաղաքական կամ էթիկական սկանդալներից։ 

Թեև Ցուկերբերգն այժմ հուդիների փոխարեն կրում է դիզայներական շապիկներ, իսկ OpenAI-ը վաճառում է 1990-ականների ոճով հագուստ, վերլուծաբանները կասկածում են, որ սա ընդամենը հերթական մարկետինգային հնարքն է՝ սեփական ազդեցությունն ու շահույթը մեծացնելու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment