ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քֆուրի սպառնալիքը՝ որպես քաղաքական քարոզչության միջոց, հասկանում եք, չէ՞, Կալուգացու մակարդակը. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրակաշառք բաժանելու հերթական դեպքի բացահայտումը։

Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ «Կալուգացու թիմակիցները նորից ընտրակաշառքի վրա են բռնվել»։ Նրա խոսքով՝ ձայնագրության մեջ առկա է մի ուշագրավ հատված, ըստ որի՝ «գողերը» հայհոյանք են հնչեցրել ՔՊ ընտրողների հասցեին, ինչը Ռուբինյանը որակել է որպես նոր խոսք համաշխարհային քաղաքականության մեջ։

«Քֆուրը և քֆուրի սպառնալիքը՝ որպես քաղաքական քարոզչության միջոց։ Հասկանում եք, չէ՞, Կալուգացու մակարդակը»,- հավելել է Ռուբեն Ռուբինյանը։

Leave a Comment