The Sun-ը գրում է, որ ՊՍԺ-ի աստղ Խվիչա Կվարացխելիայի 16-ամյա եղբայրը՝ Թորնիկե Կվարացխելիան, տպավորիչ փորձաշրջան է անցել Մյունխենի «Բավարիայում»՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ ստուգողական խաղում։
Թեև նշվում է, որ պատանի հարձակվողը դեռևս բարելավման տեղ ունի ֆիզիկական պատրաստվածության և խաղի ինտենսիվության տեսանկյունից, նրա տեխնիկական հմտությունները բարձր են գնահատվել սկաուտների կողմից։
Գերմանիայի չեմպիոնները ցանկանում են ձեռք բերել «Դինամոյի» տաղանդին, սակայն, քանի որ Վրաստանը ԵՄ անդամ չէ, նրանք կարող են պաշտոնական պայմանագիր կնքել միայն ֆուտբոլիստի 18 տարին լրանալուց հետո։
Որպեսզի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը բաց չթողնի տաղանդավոր խաղացողին, քննարկվում է նրան նախապես գնելու և մինչև չափահաս դառնալը վարձակալության հանձնելու տարբերակը։
