Պուտինը Հաղթանակի 81-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների ղեկավարներին

azatutyun.am Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև՝ Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին, հայտնում է Կրեմլը։


 


«Այս օրը մենք երախտագիտության և հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրերին ու պապերին, որոնք ուս-ուսի կռվել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով՝ մոտեցնելով նացիստական զավթիչների նկատմամբ երկար սպասված հաղթանակը», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը։


 


Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված ուղերձներում Վլադիմիր Պուտինը կոչ է արել «պահպանել պատերազմի ծանր տարիների իրադարձությունների հիշողությունը և հաջորդ սերունդներին փոխանցել բարեկամության ու փոխօգնության այն բարի ավանդույթները, որոնք կապում են ժողովուրդներին»։  


 


 


 


 


Leave a Comment