ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կենտրոնական բանկը տարածել է հաղորդել է հայտարարություն, որում ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Եվս մեկ անգամ ցանկանում ենք զգուշացնել, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում»։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կենտրոնական բանկից։

Leave a Comment