Հայաստանին անհրաժեշտ է ազգային ուժի և պետական վերածննդի օրակարգ. Մհեր Մելքոնյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է. «Այսօր Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե պարտության հետ համակերպվող իշխանական մտածողություն, այլ ազգային ուժի և պետական վերածննդի օրակարգ։

Մեզ անհրաժեշտ է հասարակություն, որը չի մոռանա իր հերոսներին, չի ուրանա իր պատմությունը և չի հրաժարվի իր ազգային իրավունքներից։

Մեզ անհրաժեշտ է իշխանություն, որը սեփական ժողովրդին չի սովորեցնի վախենալ, այլ կսովորեցնի լինել ուժեղ, կազմակերպված և արժանապատիվ։

Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թե արտաքին կենտրոններում, այլ այստեղ՝ մեր ազգային կամքի, մեր միասնականության և մեր պայքարելու պատրաստակամության միջոցով։

Մենք պարտավոր ենք վերականգնել հաղթանակի նկատմամբ մեր հավատը։

Որովհետև հաղթանակը միայն ռազմական արդյունքը չէ։ Հաղթանակը նախ և առաջ ժողովրդի հոգեվիճակն է, պետության կամքն է, ազգային արժանապատվության գիտակցումն է:

Մեզ անհրաժեշտ է հաղթանակ…»:

Leave a Comment