Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, բայց այն չի նախաձեռնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատրաստ կլինենք առաջ մղել մեր երկխոսությունը այնքանով, որքանով եվրոպացիները պատրաստ կլինեն։ Սակայն, ինչպես Պուտինը բազմիցս հայտարարել է, եվրոպացիների կողմից ընդունված դիրքորոշումից հետո մենք ինքներս նման շփումներ չենք նախաձեռնի», – ուրբաթ օրը լրագրողներին ասել է Պեսկովը։