
Ռոսավիացիան՝ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային ծառայությունը մինչեւ մայիսի 12-ը դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստանի հարավ, սակայն նշել է, որ ժամկետը «կարող է կրճատվել»։
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ Ռուսաստանի հարավի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել էր ավելի քան 80 չվերթ, իսկ ավելի քան 14 հազար ուղեւոր սպասում էր մեկնելուն։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ այսօր ուկրաինական անօդաչուները հարվածել էին Հարավային Ռուսաստանի օդագնացության Դոնի Ռոստովում գտնվող կենտրոնին։ Դրանից հետո տարածաշրջանի 13 օդանավակայան դադարեցրել է աշխատանքը։