Ադրբեջանն օկուպացված Ակնայում կկառուցի մոտ 430 անհատական բնակելի շենք


Միջազգային


Ադրբեջանն օկուպացված Արցախի Ակնայի շրջանում, քաղաքի կենտրոնի հետ մեկտեղ, գյուղերում շարունակում է լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքները:

Ակնայի, Վարանդայի և Մարտակերտի շրջանների այսպես կոչված վերակառուցման, շինարարության և կառավարման ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թարանա Գուլիևան նշել է, որ շինարարությունը տեղի կունենա փուլերով:

Նրա խոսքով՝ առաջին փուլը ներառում է ընդհանուր առմամբ 427 անհատական ​​բնակելի շենքերի՝ մեկ, երկու, երեք, չորս և հինգ սենյականոց բնակարանների կառուցում: Նախատեսվում է նաև 13,9 կիլոմետր երկարությամբ գյուղական ճանապարհների կառուցում:

Վերականգնման նախագծերը ուղղված են ոչ միայն շենքերի կառուցմանը, այլև ժամանակակից, կայուն և անվտանգ կենսապայմանների ստեղծմանը:


Leave a Comment