Այսօր մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավը սկսել է Ազգային ժողովի շենքի մոտից։
«Մենք նախատեսում ենք ամսական 100-150 հազար դրամ տալ 5-ից ավելի անդամ ունեցող և ծայրահեղ աղքատ յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ գումարի 70 տոկոսը տալու են աշխարհի հարուստ հայ գործարարները, և միայն 30 տոկոսով մասնակցելու է պետությունը»,- ասել է կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ ժողովուրդը պետք է մասնակցի ընտրություններին և, եթե ցանկանում է փոփոխություններ, քվեարկի։
