Հինգերորդ պաշտոնանկությունը՝ Վեդիի դեպքի ֆոնին – armeniatoday.am

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, Armenia Today-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Պողոսյանն ազատվել է Վեդիում մանկապղծության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ֆոնին։ Դեպքի հանրային հնչողությունից հետո սա արդեն 5-րդ պաշտոնանկությունն է։

Ըստ ՔԿ-ի մայիսի 5-ի հաղորդագրության՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության մասին հաղորդումներն ստացվել էին փետրվար և ապրիլ ամիսներին՝ մի քանի դրվագով։

Մայիսի 6-ին դատախազությունը դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 2 անձի նկատմամբ, մայիսի 7-ին նրանք կալանավորվել էին։

Մայիսի 7-ին Ներքին գործերի նախարարությունից ու Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին 4 պաշտոնյայի աշխատանքից ազատման մասին։

Leave a Comment