Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գրառմանը՝ տալով նրան 24 ժամ ժամանակ։ ԱԺ նախագահն այսօր կրկին խոսել է այդ մասին։
«24 ժամը լրացավ, Նարեկ Կարապետյանն այդպես էլ հասկանալի բացատրություն չտվեց, թե ինչ նկատի ուներ, երբ ասում էր, թե ես մարդկանց նստացրել եմ կազինոյի վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ կարծում է՝ Նարեկ Կարապետյանը պետք է ուժ գտնի իր ուժեղ կազմակերպությունում, իր ուժեղ քարոզարշավով, որպեսզի ընդունի, որ ուղղակի սխալ է արել և հիմա դեմագոգիայով է զբաղված։ «Ինչևէ, կհանդիպենք դատարանում»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Նարեկ Կարապետյանն այժմ ինչ-որ բաներ է խոսում, որոնցով փորձում է մարդկանց դուր գալ:
