Խուզարկություններ Շիրակում, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկի տարածքային գրասենյակում, Armenia Today-ին ՀԿԿ-ից հաստատել են ԶԼՄ-ների լուրերը։

ԶԼՄ-ները գրել են նաև բերման ենթարկվածների ու ձերբակալվածների մասին, սակայն կոմիտեն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դրանք։ ՀԿԿ-ից նաև չեն հստակեցրել՝ բոլոր խուզարկություններն արդյոք «Ուժեղ Հայաստանին» են առնչվում։

ՀԿԿ-ից միայն նշել են, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ենթադրյալ ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Կոմիտեից հավելել են, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Leave a Comment