ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մի շարք անդամներ այսօրվանից արձակուրդ են մեկնել՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավին մասնակցելու նպատակով։
Արձակուրդում են՝
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը,
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը,
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը,
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը,
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը,
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը,
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Արձակուրդում են նաև մարզպետները, վարչապետի խորհրդականները, ովքեր ընդգրկված են ՔՊ համամասնական ցուցակում։
Նշենք, որ վարչապետին մայիսի 8-27-ը և մայիսի 30-ից հունիսի 5-ը ներառյալ կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ մայիսի 29-ին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
