Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել

Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

««Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ԿԵՂԾ պնդումներ է հնչեցրել, թե իբր վերջին տարիներին նպաստավոր պայմաններ են ստեղծվել խաղային ոլորտի զարգացման համար։ Նաև ձեռքի հետ ԶՐՊԱՐՏԵԼ է ՀՀ ԱԺ նախագահին: Հիմա խոսենք փաստերով.

  • Երևի կհիշեք՝ ժամանակին բոլոր գազալցակայաններում խաղային ապարատներ կային, որտեղ վարորդները պարտվում էին իրենց օրվա վաստակածը: ՀԱՆՎԵՑԻՆ
  • Նախկինում փողոցներում ամեն քայլափոխի բուքմեյքերական գրասենյակներ էին, որտեղ անչափահասներից մինչև թոշակառու խաղադրույքներ էին կատարում: ՓԱԿՎԵՑԻՆ
  • Փողոցներում, մայրուղիների վրա, օդանավակայանում, շենքերի վրա, ինտերնետում, գրեթե բոլոր լրատվական կայքերում խաղային ոլորտի գովազդներ էին, որոնք գրավիչ առաջարկներով թակարդն էին գցում մեր տարբեր հայրենակիցներին։ ՓԱԿՎԵՑԻՆ
  • Ով ուզում էր` վճարային տերմինալներով լիցքավորում էր խաղային հաշիվը ու խաղում։ ԱՐԳԵԼՎԵՑԻՆ
  • Կանխիկ գումարով, անվերահսկելի ու ստվերային ձևով խաղադրույքներ էին կատարվում: Դարձան անկանխիկ, վերահսկելի ու խիստ նույնականացմամբ։

Ու էլի բազմաթիվ փոփոխություններ կատարվեցին, որոնց մի մասը դեռ ուժի մեջ չի մտել, մի մասն էլ դեռ արվելու է։ Ի դեպ, պարոն Կարապետյանն ասում է, թե հենց այս իշխանության որոշումներով է անկանխիկ խաղադրույքների համակարգը ներդրվել, այնինչ 2018-ից առաջ էլ է օրենքով նախատեսված եղել քարտային տարբերակով հաշիվը լիցքավորելու տարբերակ, որը բուքմեյքերները չեն օգտագործել` ստվերային ու անվերահսկելի գործունեություն ունենալու պատճառով։ Ստացվում է` Նարեկ Կարապետյանը գտնում է, որ այս ամեն ինչը սխալ է եղել: Այսինքն, եթե իրենք գան իշխանության, վերաբացելու են բուքմեյքերական կետերը, թույլատրելու են խաղային ապարատները, թույլատրելու են գովազդը, թույլատրելու են կանխիկով ու տերմինալով խաղային հաշիվ լիցքավորելը, հանելու են բանկային քարտերով լիցքավորման սահմանափակումները: Կարճ ասած, դրախտային պայմաններ են ստեղծելու խաղամոլության տարածման համար: Հիմա հարց. ո՞վ է ուզում մարդկանց նստեցնել խաղային ասեղի վրա…»,-նշել է նա։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment