Պառակտում «Ռեալում». 6 ֆուտբոլիստ բոյկոտ է հայտարարել Արբելոային

Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում անհանգիստ մթնոլորտ է։ Վերջին օրերին իսպանական մամուլը բացահայտել է ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած երկու լուրջ կոնֆլիկտ։ Չորեքշաբթի կայացած մարզման ժամանակ բանը գրեթե հասել է ծեծկռտուքի Օրելյեն Չուամենիի և Ֆեդերիկո Վալվերդեի միջև։

«Ռեալը» ակնհայտորեն բարդ շրջան է ապրում։ Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, կոլեկտիվում ձևավորվել են խաղացողների առանձին խմբեր, որոնք գրեթե չեն շփվում միմյանց հետ։

Բացի դրանից, ծայրահեղ լարված են հարաբերությունները Ալվարո Արբելոայի հետ։

«Իրավիճակն այնքան է սրվել, որ վեց ֆուտբոլիստ ընդհանրապես չի խոսում նրա հետ»,- նշվում է իսպանական պարբերականի հոդվածում։

Հատկանշական է, որ այս լարված իրավիճակում մադրիդյան թիմը պատրաստվում է մրցաշրջանի առանցքային հանդիպումներից մեկին։ Մայիսի 10-ին, «Ռեալն» արտագնա խաղում ուժերը կչափի կատալոնական «Բարսելոնայի» հետ։

Leave a Comment