Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Երևանում վագոն-տնակի հրդեհի հետևանքով մեկ անձ է մահացել:
•ԱԺ նախագահը զրպարտության համար դատի է տալիս իրեն կազինոների հովանավորության մեջ մեղադրող գործչին:
•Դոնալդ Թրամփը հայտարարել է նավում բռնկված վարակի վերահսկողության և Իրանին հարվածելու պատրաստակամության մասին:
•Իրանի Բանդար Աբբաս քաղաքում հզոր պայթյուններ են որոտացել, որոնց հանգամանքները պարզվում են:
•Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել Իլոն Մասկի դեմ՝ դատարան չներկայանալու և X-ի ալգորիթմների պատճառով: