Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի վայրկյան չի դադարեցրել կրակը՝ հերքելով հրադադարի նույնիսկ ձևական փորձերը։ Ըստ պետության ղեկավարի՝ առավոտյան ժամը 7:00-ի դրությամբ արձանագրվել է ավելի քան 140 գնդակոծություն և 10 գրոհային գործողություն, որոնց հիմնական մասը կենտրոնացած է եղել Սլավյանսկի ուղղությամբ։
Բացի այդ, ռուսական կողմը կիրառել է տարբեր տեսակի ավելի քան 850 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ FPV դրոններ, «Լանցետներ» և հարվածային ԱԹՍ-ներ, մինչդեռ ռազմաճակատի մերձակա համայնքների երկնքում շարունակել են ակտիվ մնալ հետախուզական սարքերը։
«Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանը նույնիսկ չի ձևացրել, թե փորձ է անում դադարեցնել կրակը ռազմաճակատում։ Ինչպես երեկ երեկոյան, Ուկրաինան այսօր էլ կկրկնի դա։ Մենք կպաշտպանենք մեր դիրքերը և մարդկանց կյանքը։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր պատերազմը, և բոլորը իսկապես կնկատեն, թե երբ կսկսվի առաջընթացը դեպի խաղաղություն», – ընդգծել է Վլադիմիր Զելենսկին։
