Զինшդադարը շարունակվում է, այն մնում է nւժի մեջ. Թրամփ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը դեռ գործում է՝ չնայած Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին ամերիկյան հարվածներին։ Նման կարծիք է հայտնել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը ABC News հեռուստաալիքի լրագրող Ռեյչել Սքոթին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ո՛չ, զինադադարը շարունակվում է, այն մնում է ուժի մեջ»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նոր հարվածները նշանակում են հրադադարի ռեժիմի խափանում։

Նախագահը ամերիկյան զինվորականների գործողությունները՝ ի պատասխան ԱՄՆ ՌԾՈւ էսկադրային ականակիրների վրա հարձակումների, բնութագրել է որպես թեթև հարված:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հրթիռներ էր կիրառել Հորմուզի նեղուցում ԱՄՆ ուժերի վրա՝ ի պատասխան իրանական տանկերի վրա հարձակման, իսկ ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի Իրանի ՌԾՈւ բազայի վրա:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment