Սպիտակ տունը` զբոսանավում բռնկված մահաբեր վիրուսի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ հանտավիրուսի տարածումը վերահսկվում է և խոստացել է շուտով զեկույց ներկայացնել վարակված նավի վերաբերյալ։

«Իրավիճակը, ինչպես հույս ունենք, զգալի չափով վերահսկողության տակ է։ Ամբողջ խնդիրը նավի մեջ է», – լրագրողների հետ զրույցում նշել է ամերիկյան առաջնորդը:

Թրամփը  հույս է հայտնել, որ երկրի քաղաքացիները ստիպված չեն լինի անհանգստանալ վիրուսի տարածման պատճառով։

Ավելի վաղ ԱՀԿ-ն տեղեկացրել էր, որ MV Hondius լայների (ծովային կամ օվկիանոսային խոշոր նավ) վրա արձանագրվել է հանտավիրուսով վարակման յոթ դեպք։ Երեք մարդ մահացել է, մեկը գտնվում է ՀԱՀ-ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ ևս երկու հոգու համար անհրաժեշտ է բժշկական տարհանում։

Leave a Comment