Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա մայիսի 14-15-ին Վաշինգտոնում



Լիբանանի և Իսրայելի միջև ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 14-15-ին Վաշինգտոնում։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։



Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ բանակցությունների նոր փուլի ընթացքում Լիբանանը հուսով է համաձայնության հասնել լիակատար և անհապաղ հրադադարի վերաբերյալ, ինչը Բեյրութի համար բացարձակ առաջնահերթություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment