«Հարրի Փոթեր» սերիալի 2-րդ եթերաշրջանը հետաձգվել է

«Հարրի Փոթեր» սերիալի 2-րդ եթերաշրջանը հետաձգվել է

«Հարրի Փոթեր» սերիալի 2-րդ եթերաշրջանը պաշտոնապես երկարաձգվել է։ HBO-ն հայտնել է, որ նկարահանումները կսկսվեն այս տարվա աշնանը։ Երկրորդ եթերաշրջանը, ամենայն հավանականությամբ, հիմնված կլինի «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»-ը գրքի վրա։ Առաջին եթերաշրջանը՝ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» նախատեսվում է ցուցադրել այս տարի՝ Սուրբ Ծննդյան ժամանակ։

Հարի Փոթերի դերում նկարահանվում է Դոմինիկ Մաքլաֆլին, Հերմիոնայի դերում՝ Արաբելլա Սթենթոնը, իսկ Ռոնի դերում՝ Ալաստեր Սթաութը։ Մինչ այժմ չի հայտարարվել, թե ով կմարմնավորի Լորդ Ոլդեմորդին, սակայն քննարկվում են Քիլիան Մըրֆի և Էնդի Սերկիսի անունները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment