Ռուսաստանի ՊՆ-ն սպառնացել է հարվածել Կիևի կենտրոնին, եթե Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձեն խափանել Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարությունները

Եթե ​​Կիևը փորձի խափանել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 81-ամյակի տոնակատարությունը Մոսկվայում, Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հրթիռային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Մենք նաև հիշեցնում ենք, որ եթե Կիևի ռեժիմը փորձի խափանել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 81-ամյակի տոնակատարությունը Մոսկվայում, Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հրթիռային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին», – հայտարարել են նրանք։

Ռուսական կողմը մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը կհայտարարի հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 81-ամյակի տոնակատարության ժամանակ։

Leave a Comment