Գուրգեն Արսենյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Գուրգեն Արսենյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մայիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հրավիրվել է նախարարություն և հանդիպել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ դեսպանին փոխանցվել է Մոսկվայի դժգոհությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ Վոլոդիմիր Զելենսկիին Հայաստանում ԵՄ-ի աջակցությամբ անցկացված միջոցառումների ընթացքում, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հնարավորություն է տրվել Ռուսաստանի դեմ «ահաբեկչական սպառնալիքներ» հնչեցնել։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայում «վրդովված են» տեղի ունեցածից և համարում են, որ պաշտոնական Երևանը պատշաճ արձագանք չի տվել Զելենսկու հայտարարություններին, ինչը, ըստ ռուսական կողմի, չի համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների գործընկերային բնույթին։

ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ Գուրգեն Արսենյանը հայտնել է, որ ռուսական կողմի ներկայացրած դիրքորոշումը կփոխանցի Երևանին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment