Փաշինյանը թողնում է կառավարությունը՝ անցնելով քարոզարշավի • Tribune.am

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Վարչապետը տեղեկացրել է, որ նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով մայիսի 8–ից կգտնվի արձակուրդում։ «Այն կընդհատվի միայն մայիսի 28-ին, որպեսզի պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունեմ, այդ պարտականությունները կատարեմ և գուցե, նաև աշխատանքային ինչ-որ հարցեր լինեն այդ առիթով։ Բայց, ընդհանուր առմամբ, պլանավորում եմ քարոզարշավի մեջ լինել: Այսօր Կառավարության նիստում նաև ասացի, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ մենք ապահովենք մեր պետական ինստիտուտները, Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի արտահայտությունը և, իհարկե, քաղաքական գաղափարների և ասելիքի ազատ մրցակցությունը երկրում»։

Leave a Comment