Երևանում հրդեհի մարումից հետո տնակին կից շինությունում դի են հայտնաբերել

Երևանում Գուսան Շերամի փողոցում հրդեհի մարումից հետո վագոն-տնակին կից լոգարանում հայտնաբերել են Պ․ Կ․-ի դին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 17։08-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել են վագոն-տնակի տանիքից մոտ 2 քմ և տնակին կից շինությունը՝ մոտ 10 քմ։

Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածն ազգությամբ հնդիկ երիտասարդ է։ Կայքի տեղեկություններով՝ տունը գազաֆիկացված չէ, հրդեհն առաջացել է գազաբալոնից, որը հայտնաբերվել է հրշեջների կողմից։

Leave a Comment