Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում, գյումրեցի մարզուհի Աննա Ամրոյանի տարած դրամատիկ հաղթանակին է անդրադարձել ծանրամարտի միջազգային ֆեդերացիան՝ IWF-ը։ Ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում մեծ տեղ է հատկացված Աննայի հաղթանակին։
«Կանանց 77 կգ քաշային կարգի լավագույն երեք մարզուհիները մեդալներ էին նվաճել 12 օր առաջ Վրաստանում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, որտեղ Ամրոյանը պոկում վարժությունում սահմանեց պատանեկան մայրցամաքային ռեկորդ։
Այս անգամ Ամրոյանը կատարեց բոլոր վեց փորձերը։ Նա հաղթեց իր վերջին վարժությունում, ապա արցունքն աչքերին ընկավ։ Նրա երկրի հիմնը հնչելու ժամանակ պատվո հարթակին ավելի շատ արցունքներ թափվեցին»,-նշված է հոդվածում։