Քննչական ստորաբաժանումների ղեկավարներն ազատվել են պաշտոններից` Վեդիի աղմկահարույց դեպքի հետ կապված

Քննչական կոմիտեից Auroranews.am հայտնել է, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն ազատվել են պաշտոններից։

Ըստ տեղեկությունների՝ նրանց ազատումը ևս կապված է Վեդիի աղմկահարույց դեպքի հետ:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից:

Leave a Comment