Ավագանու որոշմամբ Երևանին վերադարձվեցին Նալբանդյան և Իսահակյան փողոցների տարածքները

Ավագանու  որոշմամբ Երևան համայնքին են վերադարձվել 112 մլն 635 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքեր՝ 2484քմ տարածքով, որոնք հիմնականում զբոսայգիների մեջ էին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Քաղաքապետարանից։
Որպես նվիրատվություն՝ որոշման նախագծով վերադարձվեց Նալբանդյան փողոցի 23/1, Իսահակյան 7, ինչպես նաև Իսահակյան 3/3, Իսահակյան 3/4, Իսահակյան 3/5 հասցեներում գտնվող անշարժ գույքերի սեփականության իրավունքները:
Համայնք-մասնավոր գործակցության շրջանակում առկա շինությունների փոխարեն կձևավորվեն հանգստի հարմարավետ գոտիներ, և հանրային այս տարածքները կվերադարձվեն երևանցիներին:

Leave a Comment