Մբապեի ներկայացուցիչները կոշտ են արձագանքել քննադատություններին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի ներկայացուցիչները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ՝ պատասխանելով վերջին շրջանում ֆուտբոլիստի հասցեին հնչող քննադատություններին։

«Քննադատությունների մի մասը հիմնված է վերականգնողական շրջանի հետ կապված դրվագների չափազանցված մեկնաբանությունների վրա, մինչդեռ այդ գործընթացը խստորեն վերահսկվում է ակումբի կողմից։

Դա բոլորովին չի արտացոլում իրականությունը, երբ խոսքը վերաբերում է Կիլիանի նվիրվածությանն ու այն ահռելի աշխատանքին, որը նա ամեն օր կատարում է ի շահ թիմի»,- նշված է հայտարարության մեջ, որը մեջբերել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Մբապեն մարզաբազայում կոնֆլիկտ է ունեցել «Ռեալի» մարզչական շտաբի անդամներից մեկի հետ։ Միջադեպը տեղի է ունեցել «Էլ Կլասիկոյից» առաջ թիմի ներսում աճող լարվածության ֆոնին։ Նշվում էր, որ ֆուտբոլիստը մարզման ժամանակ վիճաբանել է մարզչի հետ՝ իր դժգոհությունը հայտնելով խաղից դուրս վիճակ արձանագրած աշխատակցին»,- նշված է հայտարարությունում։

Իրավիճակն էլ ավելի էր սրվել Մբապեի՝ Իտալիա կատարած վերջին ուղևորությունից հետո, ինչը լրացուցիչ քննադատության ալիք էր բարձրացրել ֆուտբոլիստի վարքագծի և իմիջի վերաբերյալ։ Շատերը կարծում են, որ ֆրանսիացու գործողությունները չեն արդարացնում «Ռեալի» սպասելիքները։

Leave a Comment