Երևանում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մայիսի 7-ին՝ ժամը 13։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։42-ին, մարվել՝ 13։50-ին: Այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment