Ումերովը Ֆլորիդայում կբանակցի ԱՄՆ պաշտոնյաների հետ

Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովն այսօր Ֆլորիդայում կբանակցի ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ ռուսական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, հայտարարել է Կիևը:

«Ումերովին հանձնարարված է քննարկել ռազմագերիների հնարավոր փոխանակման հարցը և ակտիվացնել պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը», – X-ում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի դեմ ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմը կանգնեցնելու ԱՄՆ ջանքերը վերջին ամիսներին ընդհատվել էին՝ Իրանի դեմ սկսված պատերազմի պատճառով։

Leave a Comment