«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Էվերթոնի» հետ գրանցված ոչ-ոքիից (2:2) հետո խոսել է Անգլիայի առաջնության չեմպիոնական մրցավազքի մասին։
«Ամեն ինչ այլևս մեր ձեռքերում չէ։ Նախկինում այդպես էր, հիմա՝ ոչ։ Մենք դեռ հանդիպումներ ունենք առջևում։ Տեսնենք՝ ինչ կլինի»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» 71 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Աղյուսակը 76 միավորով գլխավորում է Լոնդոնի «Արսենալը», որը սակայն մեկ խաղ ավելի է անցկացրել։