Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն ՊՍԺ-ն և «Արսենալը»

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում եզրափակչում կհանդիպեն ՊՍԺ-ն և «Արսենալը»։

Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթահարել էր «Ատլետիկոյի» արգելքը, իսկ ՊՍԺ-ն երկրորդ խաղում մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Բավարիայի» հետ։ Առաջին խաղում ֆրանսիացիները հաղթել էին 5-4 հաշվով։

Նշենք նաև, որ մրցաշարի 1/4 եզրափակչում ՊՍԺ-ն դուրս էր թողել «Լիվերպուլին», իսկ մյունխենցիները՝ Մադրիդի «Ռեալին»։

Leave a Comment