Ռուբիոն ժամանել է Վատիկան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Վատիկան, որտեղ հանդիպելու է Լևոն XIV Պապին։

Reuters-ի տվյալով՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը տևելու է մոտ 30 րոպե, որից հետո Ռուբիոն կհանդիպի Վատիկանի պաշտոնակցին՝ Պիետրո Պարոլինին։

ԱՄՆ պետքարտուղարը նաև Իտալիա կայցելի։ Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուբիոն Հռոմում հանդիպումներ կունենա, մասնավորապես, Իտալիայի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ։

Այցը տեղի է ունենում Սուրբ Աթոռի և Հռոմի հետ Վաշինգտոնի որոշակի լարվածության ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հեռակա հակամարտության մեջ մտավ Իտալիայի երբեմնի մտերիմ դաշնակցի՝ վարչապետ Ջորջիա Մելոնիի, ինչպես նաև առաջին ամերիկացի Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ, որը վերջին շրջանում դարձել էր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ակտիվ քննադատներից։

Leave a Comment