Ես գտնում եմ, մեր իշխանության կողմից, իր դաշնակցի նկատմամբ դա հիմարություն էր, սրիկայություն էր մեր ժողովրդի հանդեպ, քանի որ եվրոպացիները Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը «мастер класс» տա՝ ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը՝ խոսելով Հայաստան Զելենսկու այցի մասին։
«Ես անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողովուրդը օգուտ չի ունենալու, Փաշինյանը, ամեն ինչ հանձնելով, իրեն մնացել է մեկ բան վաճառել եվրոպացիներին, դա հակառուսական քաղաքականությունն է, ինչը եվրոպացիները մեծ հաճույքով կգնեն նրանից»,-ասել է Կարապետյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: