14:00 Լուրերը մեկ տողով. Սամվել Կարապետյան

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

• Սամվել Կարապետյանը կոշտ հայտարարություններով պատասխանել է Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով իր ունեցվածքի և քաղաքական գործընթացների շուրջ հնչած մեղադրանքներին։ Նա նաև խոսել է քաղաքական ուժերի հետ բանակցությունների, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ անհամաձայնությունների և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր աջակցության մասին։

• Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշ գործարարների բարեգործությունը եղել է «ծխածածկույթ» և կրկին քննադատել է Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ նա չի կարող վարչապետի թեկնածու լինել։ Վարչապետը նաև հայտնել է, որ չի մասնակցի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին՝ ընտրարշավի պատճառով։

• ԱՄՆ-ն մեծացրել է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում Իրանի հետ լարվածության ֆոնին։ 

• Միևնույն ժամանակ Իսրայելը հայտարարել է, որ այս փուլում չի նախատեսում լայն ցամաքային գործողություններ Գազայում՝ հնարավոր տարածաշրջանային բախումների համար ռեսուրսներ խնայելու նպատակով։

• Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման հնարավոր բանակցությունների մասին տեղեկությունների ֆոնին նավթի միջազգային գները նվազել են։

Leave a Comment