Ես կարող եմ կանգնեցնել 300․000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան

«Վերջին 5 տարիներին ես ունեցել եմ ամենահաճելի, ամենալավ կյանքը։ Այսօր ես այդ ամենը փոխարինում եմ մեր երկրի, մեր պետության զարգացման հետ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ սա շատ ծանր, պատասխանատու աշխատանք է, բայց ես վստահ եմ իմ ուժերի վրա»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի՝ նա կարող է Հայաստանում ստեղծել 300․000 աշխատատեղ և կարող է կանգնեցնել 300․000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան։

«Այս ամենը ես չեմ համարում զոհողություն իմ կողմից, այլ համարում եմ իմ հայրենասիրական պարտքը մեր երկրի և մեր ժողովրդի առաջ»,- ընդգծել է նա։

Leave a Comment