Մայիսի 7-ին խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումը, որի առնչությամբ ելույթներ են ունեցել պատգամավորները:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դիտարկումներ է ներկայացրել 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությանը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների ելույթներին՝ խոսելով նախորդ իշխանությունների վերադարձի հնարավոր հետեւանքների մասին:
Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համառոտ անդրադարձել է ելույթների ընթացքում հնչած հարցերին: