Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայի Մայիսի 9-ի շքերթին

Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայի Մայիսի 9-ի շքերթին

7 մայիսի 2026 – 13:41 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի շքերթին: Այդ մասին նա ասել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում:

Նա նշել է, որ այդ մասին նախապես տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր վերջին այցի ժամանակ:

«Ապրիլին ՌԴ կատարած իմ այցի ժամանակ Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարող մասնակցել Մայիսի 9-ի շքերթին»,– ասել է նա։

2025 թվականին Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։

Leave a Comment