Փոքր պետություն ենք, թեկուզ հպարտ․ Սամվել Կարապետյան

Փոքր պետություն ենք, թեկուզ հպարտ․ Սամվել Կարապետյան

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության մասին, ասել է․

«Հասկանում ենք, որ այսպիսի խաղաղությունը հայ ազգին, հայ ժողովրդին չի բավարարելու։ Մենք, նորից եմ կրկնում, փոքր պետություն ենք, թեկուզ հպարտ, մեզ պետք են երաշխավորներ. դրա համար մենք ասում ենք՝ մեկից ավելի երաշխավորներ։ Աշխարհում շատ չեն այդ երաշխավորները»,- նշել է Սամվել Կարապետյանը՝ ընդգծելով, որ այդ երաշխավորները երեքն են՝ ռեալ կա երեք գերտերություն՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը։

Նրա խոսքով՝ կան տարածաշրջանային շահեր ունեցողներ. «Դուք հասկանում եք՝ պետություններ… Մենք ունենալու ենք երաշխավորություն այդ պետություններից, ում հետ միաժամանակ կարող ենք պայմանավորվել, վստահ եմ։ Դրա համար ուզում եմ՝ մենք չխաբվենք եղած խաղաղության օրակարգին։ Դա Ադրբեջանի խաղաղության օրակարգն է, որը թելադրվում է մեր ժողովրդին»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment