Եթե մարդը չի հանդիպել Քոչարյանի հետ, ի՞նչ կանգնի ասի՝ ամեն օր խաշ ենք իրար հետ ուտում. Սամվել Կարապետյան

Եթե մարդը չի հանդիպել Քոչարյանի հետ, ի՞նչ կանգնի ասի՝ ամեն օր խաշ ենք իրար հետ ուտում. Սամվել Կարապետյան

Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հետ իր հնարավոր հանդիպման մասին հարցին։

«Եթե մարդը չի հանդիպել Քոչարյանի հետ, ի՞նչ կանգնի ասի՝ ամեն օր խաշ ենք իրար հետ ուտում»,- ասել է նա։

Ըստ Կարապետյանի՝ «Իմ հարաբերությունների մասին ես ասել եմ տարիներ առաջ՝ իմ հարցազրույցներից մեկում, գնահատել եմ Քոչարյանին՝ որպես Հայաստանին հաղթանակ կերտող ղեկավարներից մեկը։ Ես մտավախություն ոչ մի բանի չունեմ։ Ես հայտարարում եմ, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի»։

Նա հավելել է, որ Քոչարյանը արել է շատ կոռեկտ հայտարարություն, որ ինքը սատարելու է առաջին տեղը ընդդիմության մեջ զբաղեցնող ուժին. «Այսինքն՝ մեր ուժին։ Ես չգիտեմ էլ՝ ինչ ասենք, որ մարդիկ հավատան, որ չկա ուրիշ գործարքներ, ստվերային գործարքների մենք չենք մասնակցում, կյանքում չենք մասնակցել»,- շեշտել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment