«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Վլադիմիր Զելենսկուն հրավիրելն իշխանությունների կողմից մեր դաշնակցի նկատմամբ ստորություն էր։ Եվրոպացիները Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը «мастер класс» տա, թե ինչպես պետք է սեփական տարածքները համարձակ կերպով հանձնել»,- նման կարծիք է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով Alpha News-ի լրագրողի հարցին։
Կարապետյանի խոսքով՝ այս ամենից հայ ժողովուրդը օգուտ չի ունենալու։
«Փաշինյանին մնացել է ընդամենը մեկ բան վաճառել եվրոպացիներին, դա հակառուսական քաղաքականությունն է։ Ինչը եվրոպացիները շատ մեծ հաճույքով կգնեն նրանից»,- եզրափակել է վարչապետի թեկնածուն։