Միակ քաղաքական ուժն ենք, որի ծրագրում կա ապօրինի գույքի վերադարձի հարցը․ վարչապետ

Միակ քաղաքական ուժն ենք, որի ծրագրում կա ապօրինի գույքի վերադարձի հարցը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապօրինի գույքի վերադարձման ուղղությամբ իրենց հասցեին հնչող քննադատություններին։

«Մեզ շատ են քննադատում՝ ասելով․ «Ասացիք ապօրինի գույք, բա ի՞նչ եք վերցրել»։ Նախ՝ մենք լուսաբանում ենք, թե ինչ ենք վերցրել։ Ասել ենք՝ հատիկ-հատիկ վերցնում ենք, և հատիկ-հատիկ վերցնում ենք»,- ասել է նա։

Վարչապետը շեշտել է, որ ՔՊ-ն միակ քաղաքական ուժն է, որն իր նախընտրական ծրագրում ամրագրել է այդ թեման․ «Մեզ քաղաքական դաշտում շատ են քննադատում, ասում են՝ այ, ապօրինի գույքի մասով ինչ խոստացել էին՝ չարեցին կամ պատշաճ չափով չարեցին։ Բայց մենք միակ քաղաքական ուժն ենք, որի ծրագրում դա կա և շարունակում է մնալ։ Ոչ ոք չի ասում՝ իրենք լավ չեն բռնագանձում, մենք կգանք՝ ավելի լավ կբռնագանձենք։ Ասում են՝ այ, իրենք չեն բռնագանձել, և վերջ։

Մենք միակ քաղաքական ուժն ենք ՀՀ-ում, որ այդ օրակարգը վերցրել է, որդեգրել է ու հետևողականորեն առաջ է տանում»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment